Jump to content

Էրիկ Ռեդֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիկ Ռեդֆորդ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝Eric Radford
Մասնագիտացում՝կոմպոզիտոր, դաշնակահար և գեղասահորդ
Երկիր՝ Կանադա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 27, 1985(1985-01-27)[1] (39 տարեկան)
Ծննդավայր՝Վինիպեգ, Կանադա
Հասակ՝185 սանտիմետր
Քաշ՝86 ± 0,1 կիլոգրամ[2]

Էրիկ Ռեդֆորդ (անգլ.՝ Eric Radford, հունվարի 27, 1985(1985-01-27)[1], Վինիպեգ, Կանադա), կանադացի նախկին գեղասահորդ, որ հանդես է եկել զուգասահքում։ Էրիկը զուգասահքի մասնակցող ամենաշատ տիտղոսներն ունեցող գեղասահորդներից մեկն է Կանադային պատմության մեջ։ Մեգան Դյուամելի հետ դարձել է օլիմպիական չեմպիոն (2018, թիմային մրցույթ), 2018 թվականի Օլիմպիական խաղերում զուգասահքի բրոնզե մեդալակիր, 2014 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր թիմային մրցույթներում, աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն (2015, 2016), 2013 և 2014 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Կանադայի յոթակի չեմպիոն (2012-2018), Չորս մայրցամաքների առաջնության կրկնակի չեմպիոն (2013, 2015), 2014 թվականի Գրան պրիի եզրափակիչ փուլի հաղթող։

Դյուամել/Ռեդֆորդ զույգն այն եզակի զույգերից է, որ մրցույթներում կատարում է եռակի լուտց։

Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ Ռեդֆորդը և Դյուամելը դարձել են պատմության մեջ առաջին զույգը, որն Օլիմպիական խաղերում ամբողջովին ճիշտ է կատարել եռակի լուտց ցատկը[3]։

2018 թվականի Օլիմպիական խաղերում Դյուամելը և Ռեդֆորդը դարձել են Օլիպիադայի ամբողջ պատմության մեջ առաջին զույգը, որն ամբողջովին ճիշտ է կատարել քառապատիկ նետումը[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկ Ռեդֆորդը ծնվել է Վինիպեգում և մեծացել Բալմերտաունում[5]։ Նրա հայրը՝ Ռիկը, աշխատում էր որպես տեսուչ, մայրը՝ Վալերիան, պաշտոնաթող ուսուցիչ է[6]։ 14 տարեկանում տեղափոխվել է Կենորա, 15 տարեկանում՝ Վինիպեգ և Մոնրեալ, իսկ 16 տարեկանում՝ Տորոնտո, որպեսզի իրականացնի իր ամբիցիաները գեղասահքի բնագավառում[7]։ Յորքի համալսարանում սովորել է երաժշտություն, ունի Թագավորական կոնսերվատորիայի 9-րդ դասարանի վկայական[6]։ Նվագում է դաշնամուր, գրում երաժշտություն[8]։ 2014 թվականին որպես անդամ գրանցվել է Կանադայի կոմպոզիտորների, երաժշտության հեղինակների ու հրատարակիչների միությունում։ 2016 թվականի ամռանը Ռեդֆորդը երաժշտություն է գրել աշխարհի եռակի չեմպիոն Պատրիկ Չանի ազատ ծրագրի համար[9]։

2014 թվականի դեկտեմբերին Ռեդֆորդը LGBT Outsports ամսագրին տված հարցազրույցի ժամանակ քամինգ-աութ է կատարել[10]։ Այդպիսով նա դարձել է առաջին գեղասահորդը, որը խոստովանել է ոչ ավանդական կողմնորոշումը՝ լինելով չեմպիոնի տիտղոսի թեկնածու[10]։ 2015 թվականի գեղասահքի աշխարհի առաջնության ժամանակ զուգասահքում Ռեդֆորդի և Դյուամելի ոսկե մեդալը միասեռական գեղասահորդի առաջին և միակ մեդալն էր այդ մրցաշարում[11]։ Ռեդֆորդը Կանադայի օլիմպիական կոմիտեի #OneTeam ծրագրում սպորտում հոմոֆոբիայի պայքարի դեսպանն է[5]։

2017 թվականի հունիսի 10-ին Ռեդֆորդն առաջարկություն է արել իսպանացի պարող Լուիսու Ֆեներոյին, վերջինս համաձայնություն է տվել[12]։

Ռ. Կիրկլենդը և Է. Ռեդֆորդը 2008 թվականին

Ռեդֆորդը չմուշկներով սկսել է սահել 8 տարեկանում՝ այն բանից հետո, երբ ոգեշնչվել էր՝ Նենսի Կերրիգանի ելույթը տեսնելով 1992 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ[13]։ Նա Սառա Բուրկի հետ 2003 թվականին Չեխիայում և 2004 թվականին Հունգարիայում մասնակցել է Գրան պրիի պատանեկան առաջնությանը՝ զբաղեցնելով համապատասխանաբար 6-րդ և 5-րդ տեղերը։ Նա նաև մասնակցել է մենասահքի մրցույթների։ 2005 թվականի Կանադայի առաջնության ժամանակ ելույթից առաջ վերելակում փակված է մնացել, բայց ի վերջո դուրս է եկել և մասնակցել մրցույթին[14]։

Առաջին զուգընկերոջից՝ Սառա Բուրկից, բաժանվելուց հետո, Ռեդֆորդը Ռեյչել Կիրկլենդի հետ սկսել է մարզվել Բրայան Օրսերի և Ինգո Շտոյերի մոտ։ Զույգի ամենանշանակալի ձեռքբերումը եղել է ազգային պատանեկան առաջնությունում նվաճած արծաթե մեդալն էր։ «Մեծահասակների» մակարդակ անցնելուց հետո գեղասահորդները նշանակալի ձեռքբերումների չեն հասել և 2009 թվականի Կանադայի առաջնությունում 7-րդ տեղն զբաղեցնելուց հետո որոշել են կարիերան շարունակել նոր զուգընկերների հետ։ Այդ ժամանակ Ռեդֆորդը զույգ է կազմել Էնն-Մարի Գիրուայի հետ, բայց 2010 թվականի Կանադայի առաջնությանն զբաղեցնելով 8-րդ տեղը՝ նրանք որոշել են բաժանվել։

Ելույթներ Մեգան Դյուամելի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-2011 մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեգան Դյուամելը և Էրիկ Ռեդֆորդը 2011 թվականի Չորս մայրցամաքների առաջնության ժամանակ

Մարզչի առաջարկով Էրիկը փորձել է զույգ կազմել Մեգան Դյուամելի հետ, և նրանք որոշել են միասին մասնակցել մրցույթներին[15]։ Զույգի առաջնաելույթը տեղի է ունեցել Nebelhorn Trophy 2010 մրցաշարում։ Մրցույթի արդյունքներով նրանք զբաղեցրել են 3-րդ տեղը[16]։ Դեբյուդային փուլում Գրան պրիի «Skate Canada International 2010» փուլում զույգը գրավել է 5-րդ տեղը[17]։ Այնուհետև նրանք դարձել են ազգային առաջնության արծաթե մեդալակիրներ, ինչը գեղասահորդներին թույլ է տվել ընդգրկվել Չորս մայրցամաքների և աշխարհի առաջնությունների հավաքականի կազմում։ Չորս մայրցամաքների առաջնությունում զույգը կարճ ծրագրից հետո զբաղեցրել է 3-րդ տեղը՝ դրանով սահմանելով նոր Season Best[18]: Ազատ ծրագրից հետո կանադացիները բարձրացել են երկրորդ հորիզոնական՝ կարիերայի ընթացքում առաջին անգամ ազատ ծրագրով հավաքելով ավելի քան 120 միավոր[19]։ Վերջին հաշվով Մեգանը և Էրիկը զիջել են միայն Վանկուվերի Օլիմպիական խաղերի հաղթողներին՝ Պան Քինգ / Տուն Ձյան զույգին[20]։

Զույգի հաջորդ մրցույթը ծրագրվել էր աշխարհի առաջնությունը, որը պետք է անցկացվեր Տոկիոյում, բայց երկրաշարժի պատճառով տեղափոխվեց Մոսկվա[21] և տեղի ունեցավ 2011 թվականի ապրիլին։ Դա Էրիկի կարիերայում առաջին աշխարհի առաջնությունն էր, իսկ Մեգանը տվյալ մակարդակի մրցույթներում ելույթ ունենալու փորձ ուներ։ Կարճ ծրագրի կատարման ընթացքում պտույտը կատարելիս Մեգանն արմունկով խփեց զուգընկերոջ քթին և ջարդեց, բայց, չնայած դրան, նրանք ելույթը չձախողեցին և գրավեցին յոթերորդ տեղը[22]։ Այդ հորիզոնականում էլ ավարտեցին մրցաշարը[23]։

Մեգան Դյուամելը և Էրիկ Ռեդֆորդն աշխարհի թիմային առաջնությունում

2011-2012 մրցաշրջան։ Գրան պրիի առաջին եզրափակիչ, Կանադայի առաջնությունում առաջին հաղթանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011-2012 մրցաշրջանում Դյուամել / Ռեդֆորդ զույգը որպես կարճ ծրագրի երաժշտական նվագակցություն ընտրել էր Արանխուեզյան կոնցերտը, իսկ ազատ ծրագիրը բեմադրվել էր Coldplay խմբի երաժշտության հիման վրա[24]։ Գրան պրիի երկու փուլերում՝ Skate Canada 2011[25] և Trophée Eric Bompard 2011, կանադացիները նվաճեցին բրոնզե 2 մեդալ[26], որոնք առաջինն էին համատեղ կարիերայի ընթացքում։ Այդ արդյունքի շնորհիվ նրանք առաջին անգամ անցան Գրան պրիի եզրափակիչ։ Եզրափակչում Մեգանը և Էրիկն զբաղեցրին 5-րդ հորիզոնականը[27]։

2012 թվականի հունվարին Ռեդֆորդն ու Դյուամելն առաջին անգամ դարձան Կանադայի չեմպիոն՝ վստահորեն առաջ անցնելով իրենց մրցակիցներից[28]։ Այնուհետև Չորս մայրցամաքների առաջնությունում զբաղեցրին 4-րդ հորիզոնականը[29]։

Աշխարհի առաջնությունում կանադացիներն զբաղեցրին 5-րդ տեղը[30]։ Հարկ է նշել, որ կարճ ծրագրում տեխնիկայի համար գնահատականով նրանք զբաղեցրել էին 2-րդ տեղը[31], ազատ ծրագրում՝ 3-րդ[32], բայց ցածր երկրորդ գնահատականի (բաղադրիչներ) նրանց չհաջողվեց բարձրանալ պատվո հարթակին։ Աշխարհի թիմային առաջնությունում իրենց թիմին օգնեցին նվաճել բրոնզե մեդալ։

2012-2013 մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուամել/Ռեդֆորդ զույգի համար 2012-2013 մրցաշրջանը կարելի է անվանել անկումային մրցաշրջան։ Պարզ դարձավ, որ զուգասահքում կա ևս մեկ ուժեղ զույգ։ Մրցաշրջանը Էրիկի և Մեգանի համար սկսվեց Գրան պրիի Skate Canada 2012 փուլում նվաճած արծաթե մեդալով[33]։ Կանադացիները արծաթե երկրորդ մեդալը նվաճեցին Գրան պրիի Trophée Eric Bompard 2012 փուլում[34]։ Հարկ է նշել, որ կանադացի զույգը հաղթել էր ազատ ծրագրով, բայց ընդհանուր հաշվով հաղթող էին ճանաչվել Յուկո Կավագուտին և Ալեքսանդր Սմիրնովը։ Այդպիսի արդյունքները նրանց հնարավորություն տվեցին երկրորդ անգամ անընդմեջ անցնել Գրան պրիի եզրափակիչ, որտեղ մեկ քայլ էին հետ մնում պատվո հարթակից[35]։

Նրանք այնուհետև հաղթեցին ազգային երկրորդ տիտղոսը[36]՝ համառ մարտում առաջ անցնելով իրենց մրցակիցներ Կիրստեն Մուր-Տաուերսից և Դիլան Մոսկովիչից։ 2013 թվականի փետրվարին զույգը ձեռք բերեց միջազգային մակարդակով իր առաջին մեծ հաղթանակը։ Դյուամել/Ռեդֆորդ զույգը դարձավ Չորս մայրցամաքների առաջնության հաղթող։ Նորից, ինչպես և Կանադայի առաջնությունում, գլխավոր հակառակորդն էր Մուր-Տաուերս/Մոսկովիչ զույգը։ Կարճ ծրագրում Մեգանը և Էրիկը հավաքեցին 70,44 միավոր, այդպիսով՝ ամբողջ կարիերայի ընթացքում առաջին անգամ նրանց հաջողվեց հատել 70 միավորի սահմանը։ Կիրստենը և Դիլանը հետ մնացին 4,11 միավորով[37]։ Ազատ ծրագրում ամեն ինչ չէ, որ հարթ ընթացավ։ Չնայած նրանք ցույց տվեցին նոր լավագույն արդյունք (128,74 միավոր), ազատ ծրագրում հաղթեց Մուր-Տաուերս/Մոսկովիչ զույգը։ Բայց կարճ ծրագրից հետո պահեստային միավորները բավականացրեց, որ Դյուամել/Ռեդֆորդ զույգը դառնա Չորս մայրցամաքների առաջնության հաղթողներ։ Նրանք 12 տարվա ընթացքում կանադացի առաջին զույգն էին, որ ունեցան այդպիսի նվաճում[38]։

2013 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Մեգանը և Էրիկն առաջին անգամ դարձան աշխարհի առաջնության մրցանակակիրներ

2013 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվեց հարազատ Կանադայում՝ քաղաք Լոնդոնում (Օնտարիո)։ Մեգանը և Էրիկը արդարացրին կանադացի երկրպագուների հույսերը՝ կարիերայի ընթացքում առաջին անգամ դառնալով աշխարհի առաջնության մրցանակակիրներ։ Կարճ ծրագրով ներկայացրին իդեալական բեմադրություն, որի արդյունքներով գրավեցին երկրորդ տեղը՝ շշմեցուցիչ կերպով առաջ անցնելով աշխարհի բազմակի չեմպիոն Ալյոնա Սավչենկո/ Ռոբին Շոլկովի զույգին։ Բացի այդ, սահմանեցին անձնական նոր ռեկորդ (73,61) և հավաքեցին տեխնիկական ամենաբարձր միավորը[39]։ Անձնական նոր ռեկորդ սահմանեցին և՛ ազատ ծրագրում (130,95)[40], և՛ ընդհանուր միավորներով (204,56)։ Առաջին անգամ հատեցին 200 միավորի սահմանը։ Այդպիսի արդյունքի շնորհիվ առաջին անգամ դարձան աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ[41]։ Մրցաշրջանի վերջին մրցաշարը աշխարհի թիմային առաջնությունն էր։ Մեգանն ու Էրիկն իրենց թիմին օգնեցին նվաճել արծաթե մեդալ։

2013-2014 մրցաշրջան։ Սոչիի Օլիմպիադա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական մրցաշրջանում Էրիկը գրեց երաժշտություն կարճ ծրագրի համար, որը նվիրեց իր նախկին մարզիչ Պոլ Վիրցին[42]։ Ազատ ծրագիրը կառուցված էր «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի երաժշտության հիման վրա։ Կանադայում կայացած Գրան պրիի փուլի ժամանակ Դյուամելը և Ռեդֆորդը կարճ ծրագրից հետո զբաղեցնում էին առաջատար դիրք, բայց ընդհանուր արդյունքներով զբաղեցրին երրորդ տեղը[43]։ Ֆրանսիայում զույգն զբաղեցրեց երկրորդ տեղը և հերթական անգամ անցավ Գրան պրիի եզրափակիչ[44]։ Սակայն այնտեղ գրավեցին հինգերորդ հորիզոնականը[45]։

2014 թվականի հունվարին Էրիկը և Մեգանը երրորդ անգամ դարձան Կանադայի չեմպիոն՝ մեկ անգամ ևս, ինչպես և անցած տարի, վճռական մարտում առաջ անցնելով Մուր-Տաուերսից և Մոսկովիչյից։ Այդ հաղթանակը երաշխավորեց առաջին անգամ Օլիմպիական խաղերին մասնակցությունը։

Օլիմպիական խաղերում զույգը ելույթ ունեցավ թիմային մրցաշարում (կարճ ծրագիր)։ Նրանք զբաղեցրին երկրորդ տեղը՝ զիջելով միայն Տատյանա Վոլոսոժարին և [[Մաքսիմ Տրանկով]ին[46]։ Ազատ ծրագրում նրանց փոխարինեց Մուր-Տաուերս/Մոսկովիչ զույգը[47]։ Թիմային մրցաշարի արդյունքներով Կանադայի թիմն զբաղեցրեց երկրորդ տեղը, Մեգանը և Էրիկը դարձան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ։ Անհատական մրցաշարում զույգը հաջողություն չունեցավ և զբաղեցրեց միայն յոթերորդ տեղը՝ առանց մեդալի որևէ հույս ունենալու[48]։ Սոչիում կայացած Ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ Դյուամելը և Ռեդֆորդը դարձան պատմության մեջ առաջին զույգը, որն Օլիմպիական խաղերում ամբողջովին ճիշտ կատարեց եռակի լուտց ցատկը։

Աշխարհի առաջնության ժամանակ Էրիկը և Մեգանը մասամբ վերականգնվել էին և երկրորդ տարին անընդմեջ դարձան բրոնզե մեդալակիր։ Ե՛վ կարճ[49], և՛ ազատ ծրագրերում[50] նրանք սահմանեցին անձնական նոր ռեկորդներ։ Ընդհանուր միավորներով նույնպես սահմանեցին անձնական ռեկորդ, կանադացի զույգն առաջին անգամ հատեց 210 միավորի սահմանը[51]։

2014-2015: Հաղթական մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուամել/Ռեդֆորդ զույգը 2014-2015 մրցաշրջանից առաջ մարզվում էր քառակի նետում կատարելու համար[52]։ Զույգը մրցաշրջանն սկսեց Autumn Classic International 2014 մրցաշարով, որտեղ հաջողությամբ կատարեց քառակի նետում սալխովը և հաղթանակ տարավ[53]։ Այնուհետև նրանք հաղթեցին Գրան պրիի Skate Canada 2014 փուլում, այդ հաղթանակն առաջին էր Գրան պրիի փուլերի կարիերայում[54]։ NHK Trophy 2014 փուլում կրկին զբաղեցրին առաջին հորիզոնականը և վստահորեն անցան Գրան պրիի եզրափակիչ[55]։ Գրան պրիի եզրափակիչը, որն անցկացվեց Բարսելոնայում, զույգի կարիերայում չորրորդն էր։ Կարճ ծրագրի արդյունքներով Մեգանը և Էրիկը հավաքեցին 74,50 միավոր, ինչի շնորհիվ դարձան մրցույթի հաղթող՝ 2,17 միավորով առաջ անցնելով գլխավոր հակառակորդներ Քսենյա Ստոլբովային և Ֆյոդոր Կլիմովին[56]։ Ազատ ծրագրում Մեգանը և Էրիկը ոչ միայն պահպանեցին առաջատար դիրքը, այլև մեծացրին հակառակորդների նկատմամբ ունեցած տարբերությունը։ Նաև հարկ է նշել, որ ազատ ծրագրում նրանց առաջին անգամ հաջողվեց հատել 140 միավորի սահմանը[57]։ Մրցույթի արդյունքներով կանադացիները հավաքեցին 220,72 միավոր (կարիերայի ընթացքում առաջին անգամ հատելով 220 միավորի սահմանը)՝ վճռական հաղթանակ տանելով մրցաշարում[58]։ Այդ հաջողությունն առաջինն էր գեղասահորդների կարիերայում, նախկինում նրանք նույնիսկ չէին բարձրացել Գրան պրիի եզրափակչի պատվո հարթակին։ Կանադացի զույգը դարձավ մրցաշրջանի առաջատար։

Մեգան Դյուամելը և Էրիկ Ռեդֆորդը աշխարհի առաջնությունում

2015 թվականի հունվարին գեղասահորդները չորրորդ անգամ դարձան ազգային չեմպիոններ[59]։ Փետրվարին Սեուլում անցկացված Չորս մայրցամաքների առաջնությունում ելույթ ունեցան հաջողությումբ և կրկին դարձան (երկու տարի անց) չեմպիոններ[60]։ Մեկուկես ամիս անց Շանհայում առաջին անգամ դարձան աշխարհի չեմպիոններ՝ միաժամանակ բարելավելով իրենց միավորային ձեռքբերումները[61]։ Մեգանը և Էրիկը աշխարհի առաջին չեմպիոններն էին Կանադայից վերջին 14 տարվա ընթացքում։ Ապրիլի կեսերին Ճապոնիայում կայացած աշխարհի թիմային առաջնությունում զույգը երկու տեսակի ծրագրերում էր հաջող ելույթ ունեցավ[62][63]։

2015-2016 մրցաշրջան։ Աշխարհի չեմպիոնի տիտղոսի պահպանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրիկ Ռեդֆորդը և Մեգան Դյուամելը Գրան պրի 2015-ի եզրափակչում

Նոր մրցաշրջանը զույգն սկսեց հայրենիքում հոկտեմբերի կեսերին անցկացված Autumn Classic International միջազգային մրցաշարով, որտեղ հաղթանակ տարավ[64]։ Այդ մրցաշրջանում զույգը նորից հաղթեց Գրան պրիի Skate Canada փուլում[65]։ Նագանոյում կայացած Գրան պրիի վերջնական փուլում զույգն զբաղեցրեց առաջին տեղը և հինգերորդ տարին անընդմեջ անցավ Գրան պրիի եզրափակիչ[66]։ Եզրափակչում գեղասահորդներն անհաջող ելույթ ունեցան։ Կարճ ծրագրից հետո զբաղեցրին երրորդ տեղը, բայց ավարտեցին երկրորդ տեղով[67]։

Մեկ ամիս անց դարձան Կանադայի չեմպիոններ՝ այդ տիտղոսը նվաճելով հինգերորդ անգամ[68]։ Փետրվարին Թայբեյում մեկնարկեց Չորս մայրցամաքների առաջնությունը, սակայն կարճ ծրագրից հետո ստիպված եղան մրցույթից հեռանալ։ Ապրիլի սկզբին Բոստոնում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում կանադացի զույգը պահպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Գեղասահորդները կարճ ծրագրից հետո զբաղեցրին երկրորդ տեղը, բայց ազատ ծրագրում հաջող ելույթ ունեցան՝ առաջին անգամ հատելով 150 միավորի սահմանը և երկրորդ անգամ նվաճեցին ոսկե մեդալ[69]։ Միևնույն ժամանակ նրանք բարելավեցին իրենց նախկին մարզական նվաճումները։

2016-2017: Դիրքերի զիջում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր նախաօլիմպյան մրցաշրջանը կանադացի զույգն սկսեց Ֆինդլանդիայում կայացած Finlandia Trophy ավանդական մրցաշարով, որտեղ նրանք արժանացան ոսկե մեդալի[70]։ Հոկտեմբերի վերջին գեղասահորդները ելույթ ունեցան Միսսիսսոգայում անցկացված Գրան պրիի տնային փուլում, որտեղ զբաղեցրին առաջին տեղը, միաժամանակ գերազանցեցին իրենց նախորդ ձեռքբերումները կարճ ծրագրում[71]։ Նոյեմբերի վերջին նրանք մասնակցեցին Սապորոյի Գրան պրիի վերջնական փուլին, որտեղ դժվարին մրցույթում զբաղեցրին առաջին տեղը[72]։ Դա հնարավորություն տվեց անցնելու Մարսելում կայանակլիք Գրան պրիի եզրափակչին, որտեղ կարողացան զբաղեցնել միայն երրորդ տեղը[73]։

2017 թվականի հունվարին Օտտավայում տեղի ունեցած ազգային առաջնությունում ոչ ոք չկարողացավ մրցակցել կանադացի առաջատար զույգի հետ, և վերջիններս հերթական անգամ դարձան Կանադայի չեմպիոններ[74]՝ սահմանելով ազգային առաջնություններում հաղթանակների նոր ռեկորդ։ Փետրվարի կեսերին կանադացի գեղասահորդները մասնակցեցին Չորս մայրցամաքների առաջնությանը, որն ավարտեցին երկրորդ տեղով[75]։ Մարտի վերջին մասնակցեցին Հելսինկիում անցկացված աշխարհի առաջնությանը, ինչը միանգամից չհաջողվեց։ Վնասվածքի պատճառով զույգն ստիպված եղավ հրաժարվել զուգահեռ 3 լուտցից։ Մրցույթի արդյունքներով զբաղեցրին 7-րդ տեղը[76]։ Միաժամանակ դժվարին մարտում կարողացան իրենց երկրի համար ձեռք բերել Օլիմպիական խաղերին մասնակցելու 3 ուղեգիր։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Էրիկի մոտ ախտորոշվել է միջողային ճողվածք[77]։ Զույգը Կանադան պետք է ներկայացներ աշխարհի թիմային առաջնությանը, սակայն Էրիկի վնասվածքի պատճառով դուրս եկան մրցաշարից։

2017-18: Ոսկի և բրոնզ կորեական Օլիմպիադայում

[խմբագրել | խմբագրել կոդը]
«With or Without You»՝ Դյուամելի և Էրիկի կարճ ծրագիրը Պխենյանի Օլիմպիական խաղերում

Հունիսին հայտնի դարձավ, որ Դյուամել/Ռեդֆորդ զույգն այլևս չի աշխատելլու Ռիշեր Գոթյեի հետ։

Էրիկը և ես զգում էինք, որ ինչ-որ բան պետք է փոխել մարզական գործընթացում։ Բայց մենք հավերժ երախտապարտ պետք է մնանք Գոթյեին։ Այն ամենին, ինչին մենք հասել ենք մեր կարիերայի ընթացքում, ստացվել է նրա շնորհիվ։ Մենք նրանք ցանկանում ենք միայն լավը[78]։
- Մեգան Դյուամել

Նաև հայտնի դարձավ, որ Մեգանը և Էրիկը պետք է աշխատեն Մեգանի ամուսնու՝ Բրունո Մարկոտտեի ղեկավարությամբ, իսկ զույգի հետ պետք է խորհրդակցի Ջոն Ցիմերմանը[79]։

Օլիմպիական նոր մրցաշրջանը կանադացի Մեգանն ու Էրիկն սկսեցին Մոնրեալի անցկացված Autumn Classic International մրցաշարով, որտեղ ելույթ ունեցան լիովին վստահորեն և նվաճեցին արծաթե մեդալներ[80]։ Մեկ ամիս անց զույգը ելույթ ունեցավ Գրան պրիի Skate Canada International փուլում և ճանաչվեց հաղթող[81]։ Skate America փուլում հաղթանակը կրկնել չհաջողվեց և զույգը գրավեց երրորդ տեղը, ինչը չխանգարեց հերթական անգամ մասնակցելու Գրան պրիի եզրափակչին[82]։ Եզրափակչում զույգն զբաղեցրեց երրորդ տեղը։ Դա նշանակում է, որ զույգը հայտնվեց Գրան պրիի եզրափակչի պատվո հարթակին[83]։

Նախքան Կանադայի առաջնությունը զույգը որոշեց վերադարձնել 2015-2016 մրցաշրջանի անկաշկանդությունը, որի շնորհիվ նրանք դարձել էին աշխարհի կրկնակի չեմպիոն[84]։ Կանադայի առաջնությունում զույգն ունեցավ յոթերորդ անընդմեջ հաղթանակը և հնարավորություն ստացավ մասնակցելու Օլիմպիական խաղերին, որը պետք է անցկացվեր Պխենյանում[85]։

Դյուամել/Ռեդֆորդ զույգի համար Օլիմպիադայում մրցույթներն սկսվեցին փետրվարի 9-ին՝ բացման արարողությունից մի քանի ժամ առաջ, որտեղ նրանք թիմային մրցումներում կատարեցին կարճ ծրագիրը։ Մեգանը և Էրիկը միայն մի փոքր թերություն ունեցան եռակի լուտցում։ Կարճ ծրագրի արդյունքներով զիջեցին միայն Եվգենիա Տարասովա/Վլադիմիր Մորոզով զույգին[86]։

Մրցութային առաջին օրվանից հետո, երբ անցկացվեցին մենասահորդ տղամարդկանց և մարզական զույգերի կարճ ծրագրերը, կանադացիները դարձան առաջատար[87] և Ռուսաստանի ատլետներից առաջ անցան 4, ամերիկացիներից՝ 3 միավորով։

Դյուամելի և Ռեդֆորդի «Hometown Glory» ազատ ծրագիրը Պխենյանի Օլիմպիական խաղերում

Երկու օր անց Մեգանը և Էրիկը հանդես եկան ազատ ծրագրով, որը շատ անսպասելի էր, քանի որ թիմային և անհատական մրցաշարերի միջև ընդմիջումը շատ կարճ էր։ Նրանք թիմային մրցաշարում ելույթ ունեցան վստահորեն և առաջ անցան բոլոր մրցակիցներից՝ միավորային տարբերությունը հասցնելով վեցի[88]։ Օլիմպիական ոսկու ճակատագիրը Կանադայի թիմի ձեռքում էր։

Հաջորդ օրը թիմային մրցաշարն սկսվեց մենասահորդների ելույթներով։ Պատրիկ Չանը հաղթեց ազատ ծրագրում[89] և միավորային տարբերությունը հասցրեց յոթի։ Կանադացինը կարող էին պարտվել միայն մի շարք անհավատալի հանգամանքների դեպքում։ Գաբրիել Դեյլմանն ազատ ծրագրում զբաղեցրեց երրորդ տեղը[90], դրանով երաշխավորելով կանադական թիմի օլիմպիական ոսկին։ Առջևում մնում էր միայն մի ձև՝ ազատ պարը, որն արդեն ոչինչ չէր որոշում։ Ազատ պարի ժամանակ Տեսսա Վերտյուն և Սքոթ Մոիրը ելույթ ունեցան վերջում ու հաղթեցին՝ միավորային տարբերությունը մյուս թիմերի համեմատ ավելացնելով յոթով։ Կանադայի հավաքականը ունեցավ 73 միավոր, ընդ որում բոլոր ութ ձևերում էլ նրանք զբաղեցրին երրորդ տեղից ոչ ցածր հորիզոնական[91]։ Մեգան Դյուամելը և Էրիկ Ռեդֆորդը դարձան օլիմպիական չեմպիոններ։

Երկու օր անց սկսվեց զույգերի անհատական մրցաշարը։ Մեգանը և Էրիկը վիճակահանությամբ ստացան 19-րդ համարը։ Նրանք հավաքեցին 76,82 միավոր և կարճ ծրագրի արդյունքներով զբաղեցրին երրորդ տեղը՝ առաջին ու երկրորդ տեղերից հետ մնալով 5 միավորով, բայց Ալյոնա Սավչենկո/Բրունո Մասսո զույգից առաջ անցնելով 0,23 միավորով[92]։ Ազատ ծրագրում կանադացիները ելույթ ունեցան 14-րդ համարի տակ։ Ինչպես պարզվեց, այդ համարում նրանց բախտը չբերեց, քանի որ նրանցից առաջ ելույթ ունեցանՍավչենկոն ու Մասսոն և ազատ ծրագրում սահմանեցին համաշխարհային նոր ռեկորդ։ Սակայն Մեգանին ու Էրիկին դա բոլորովին էլ չշփոթեցրեց և նրանք նույնպես ներկայացրին ուժեղ ցուցադրույթուն՝ միայն մեկ սխալ թույլ տալով եռակի լուտցում, բայց ամբողջովին ճիշտ կատարեցին քառակի նետում սալխովը՝ դառնալով պատմության մեջ առաջին զույգը, որն Օլիմպիական խաղերում գետնին իջավ քառակի նետումով։ Դյուամելը և Ռեդֆորդն ազատ ծրագրից հավաքեցին 153,33 միավոր, ընդհանուր ունեցան 230,15 միավոր։ Բայց ոսկե մեդալնեին արժանացան նրանց մրցակիցները։ Մեգան Դյուամելը և Էրիկ Ռեդֆորդը դարձան Օլիմպիական խաղերի անհատական մրցաշարի բրոնզե մեդալակիրներ[93]։ Նրանք ունեն Օլիմպիական խաղերի բոլոր մեդալներից՝ ոսկի թիմայինով (2018), արծաթ թիմայինով (2014) և բրոնզ անհատական մրցաշարում (2018)։

Ես վերհիշեցի բոլոր ութ տարիները, երբ մենք աշխատել էինք միասին և հասկացա՝ մենք արել ենք այն ամենը, ինչ կարող էինք։

Ես ինձ զգում եմ կատարյալ մարդ, սպորտում ես հասել եմ այն ամենին, ինչ ցանկացել եմ։ Մենք շատ ուրախ ենք, որ մեր ելույթներն ավարտվել են օլիմպիական մեդալով, այլապես մենք դառնությամբ կհիշեինք մեր հեռացումը սպորտից։

Երբ թիմային հաղթանակից հետո կանգնել էի պատվո հարթակին, ես գուշակեցի, որ կարող եմ այստեղ վերադառնալ ևս մեկ անգամ։

Գուցե ինչ-որ մեկին խենթ որոշում է թվացել երկու անգամ սահելը և՛ կարճ, և՛ ազատ ծրագրում, բայց դա մեզ պետք էր։ Մեզ դուր է գալիս ելույթ ունենալ այստեղ։ Դա մեզ օգնեց լինել առավելագույնս պատրասված[94]։
- Մեգան Դյուամել

2018 թվականի ապրիլի վերջին մարզիկները կարիերան ավարտելու որոշում ընդունեցին[95]։

Ռեդֆորդը և Դյուամելը 2012 թվականին Սոչիում կայացած Գրան պրիի եզրափակիչ փուլում
2015 թվականի Գրան պրիի եզրափակիչ: Պարգևատրման արարողություն
Ցուցադրական ելույթներ

(Մ. Դյուամելի հետ հետ)

Մրցաշրջան Կարճ ծրագիր Ազատ ծրագիր Ցուցադրական ելույթներ
2017-2018
  • With or Without You
    U2
    կատարող՝ April Meservy
    պարուսույցներ՝ Ջոն Քերր, Ժյուլի Մարկոթ
  • Hometown Glory
    Ադել
    պարուսույց՝ Ժյուլի Մարկոթ





  • «Apollo and Daphne, a Love Chase»

2016-2017

2015-16


2014-2015
  • Un peu plus haut
    Ginette Reno
    պարուսույց՝ Ժյուլի Մարկոթ

2013-14
  • Tribute
    Էրիկ Ռեդֆորդի բնագիր ստեղծագործություն
    վերադաշնակող՝ Louis Babin
    պարուսույց՝ Ժյուլի Մարկոթ

2012-2013
  • La bohème
    կատարող՝ Roby Lakatos
  • La bohéme
    կատարող՝ Paul McCoy
  • La bohéme
    կատարող՝ Bruno Walker, Jean Kikteff
    պարուսույց՝ Ժյուլի Մարկոթ
  • Angel
    Philippe Rombi
    պարուսույց՝ Ժյուլի Մարկոթ

2011-2012

2010-11
Էրիկ Ռեդֆորդը և Ռ. Կիրկլենդը 2007 թվականին

(Ռ. Կիրկլենդի հետ)

Մրցաշրջան Կարճ ծրագրեր Ազատ ծրագրեր
2008-2009
  • Don Juan DeMarco
    Michael Kamen

(Ս. Բուրկի հետ)

Մրցաշրջան Կարճ ծրագրեր Ազատ ծրագրեր
2003-2004

Մարզական ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգասահքի արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

(Մ. Դյուամելի հետ)

Միջազգային մրցույթներ
Մրցույթներ 2010-2011 2011-2012 2012-2013 2013-2014 2014-2015 2015-2016 2016-2017 2017-2018
Ձմեռային օլիմպիական խաղերի անհատական մրցույթներ 7 3
Աշխարհի առաջնություն 7 5 3 3 1 1 7
Չորս մայրցամաքների առաջնություն 2 4 1 1 WD 2
Գրան պրիի եզրափակիչ 5 4 5 1 2 3 3
Գրան պրիի փուլեր՝ Trophée Eric Bompard 3 2 2
Գրան պրիի փուլեր՝ Skate Canada 5 3 2 3 1 1 1 1
Գրան պրիի փուլեր՝ NHK Trophy 1 1 1
Գրան պրիի փուլեր՝ Skate America 3
Nebelhorn Trophy 3
Autumn Classic International 1 1 2
Finlandia Trophy 1
Թիմային մրցույթներ
Ձմեռային օլիմպիական խաղերի թիմային մրցույթներ 2 1
Աշխարհի թիմային առաջնություն 2/3* 2/2* 4
Ազգային
Կանադայի առաջնություն 2 1 1 1 1 1 1 1
  • * – տեղը անհատական հաշվարկում/թիմային հորիզոնականը (2015 թվականից ի վեր անհատական հաշվառում չի կատարվում)։
  • WD – Գեղասահորդները ելույթը չեն ավարտել։

(Է. Մ. Գիրուայի հետ)

Ազգային
Մրցույթ/Մրցաշրջան 2009-2010
Կանադայի առաջնություն 8

(Ռ. Կիրկլենդի հետ)

Միջազգային
Մրցույթներ/Մրցաշրջան 2005-2006 2006-2007 2007-2008 2008-2009
Գրան պրիի փուլեր. Skate Canada 6
Nebelhorn Trophy 7
Ազգային
Կանադայի առաջնություն 2 J. 5 5 7

(Ս. Բուրկի հետ)

Միջազգային
Մրցույթներ 2003-2004 2004-2005
Պատանեկան գրան պրի. Չեխիա 6
Պատանեկան գրան պրի. Հունգարիա 5
Ազգային
Կանադայի առաջնություն 4 J
J: Պատանեկան

Մենասահքի արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային
Մրցույթներ 2002-2003 2003-2004 2004-2005
Պատանեկան գրան պրի. Կանադա 13
Պատանեկան գրան պրի. Չեխիա 11
Copenhagen Trophy 3 J
Triglav Trophy 5 J
Ազգային
Կանադայի առաջնություն 4 J 1 J 15
J: Պատանեկան
  • J = պատանեկան մակարդակ

Նմանատիպ արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճ և ազատ ծրագրերի համար փոքր մեդալներ տրվում են միայն Չմշկորդների միջազգային միության հովանու ներքո անցկացվող առաջնություններում:

(Մ. Դյուամելի հետ)

2017-2018 մրցաշրջան
Ամսաթիվ Մրցույթներ SP FS Ընդհանուր
Փետրվարի 14-15, 2018 Ձմեռային օլիմպիական խաղեր 2018 3
76.82
2
153.33
3
230.15
Փետրվարի 9-12, 2018 Ձմեռային օլիմպիական խաղեր 2018 (թիմային) 2
76.57
1
148.51
1
Հունվարի 8-14, 2018 Կանադայի առաջնություն 2018 1
81.78
1
152.77
1
234.55
Դեկտեմբերի 7-10, 2017 Գրան պրիի եզրափակիչ 2017/2018 5
72.18
3
138.65
3
210.83
Նոյեմբերի 24-26, 2017 Skate America 2017 1
75.37
3
140.31
3
215.68
Հոկտեմբերի 27-29, 2017 Skate Canada 2017 2
73.53
1
148.69
1
222.22
Սեպտեմբերի 20-23, 2017 Autumn Classic 2017 1
77.14
3
125.84
2
202.98
2016-2017 մրցաշրջան
Ամսաթիվ Մրցույթներ SP FS Ընդհանուր
Մարտի 29 – ապրիլի 2, 2017 Աշխարհի առաջնություն 2017 7
72.67
7
133.39
7
206.06
Փետրվարի 15-19, 2017 Չորս մայրցամաքների առաջնություն 2017 3
74.31
2
137.92
2
212.23
Հունվարի 16-22, 2017 Կանադայի առաջնություն 2017 1
80.72
1
146.51
1
227.23
Դեկտեմբերի 8-11, 2016 Գրան պրիի եզրափակիչ 2016/2017 3
71.44
2
134.55
3
205.99
Նոյեմբերի 25-27, 2016 NHK Trophy 2016 2
72.95
1
131.61
1
204.56
Հոկտեմբերի 28-30, 2016 Skate Canada 2016 1
78.39
1
139.91
1
218.30
Հոկտեմբերի 6-10, 2016 Finlandia Trophy 2016 1
66.49
1
131.29
1
197.78
2015-2016 մրցաշրջան
Ամսաթիվ Մրցույթներ SP FS Ընդհանուր
Ապրիլի 22-24, 2016 Team Challenge Cup 2016 1
147.48
1
Մարտի 28 – ապրիլի 3, 2016 Աշխարհի առաջնություն 2016 2
78.18
1
153.81
1
231.99
Փետրվարի 16-21, 2016 Չորս մայրցամաքների առաջնություն 2016 2
71.90
WD WD
Հունվարի 18-24, 2016 Կանադայի առաջնություն 2016 1
73.03
1
148.72
1
221.75
Դեկտեմբերի 10-13, 2015 Գրան պրիի եզրափակիչ 2015/2016 3
72.74
2
143.93
2
216.67
Նոյեմբերի 27-29, 2015 NHK Trophy 2015 1
71.04
1
131.68
1
202.72
Հոկտեմբերի 30 – նոյեմբերի 1, 2015 Skate Canada 2015 1
72.46
1
143.70
1
216.16
Հոկտեմբերի 12-15, 2015 Autumn Classic 2015 1
68.97
1
133.64
1
202.61
2014-2015 մրցաշրջան
Ամսաթիվ Մրցույթներ SP FS Ընդհանուր
Ապրիլի 16-19, 2015 Աշխարհի թիմային առաջնություն 2015 2
68.68
1
140.70
2
209.38
Մարտի 23-29, 2015 Աշխարհի առաջնություն 2015 1
76.98
1
144.55
1
221.53
Փետրվարի 9-15, 2015 Չորս մայրցամաքների առաջնություն 2015 1
75.67
1
143.81
1
219.48
Հունվարի 19-25, 2015 Կանադայի առաջնություն 2015 1
79.50
1
150.69
1
230.19
Դեկտեմբերի 11-14, 2014 Գրան պրիի եզրափակիչ 2014/2015 1
74.50
1
146.22
1
220.72
Նոյեմբերի 28-30, 2014 NHK Trophy 2014 1
72.70
1
127.08
1
199.78
Հոկտեմբերի 31 – նոյեմբերի 2, 2014 Skate Canada 2014 1
72.70
1
138.04
1
210.74
Հոկտեմբերի 15-16, 2014 Autumn Classic 2014 1
68.92
1
134.24
1
203.16
2013-2014 մրցաշրջան
Ամսաթիվ Մրցույթներ SP FS Ընդհանուր
Մարտի 24-30, 2014 Աշխարհի առաջնություն 2014 2
77.01
4
133.83
3
210.84
Փետրվարի 6-22, 2014 Ձմեռային օլիմպիական խաղեր 2014 5
72.21
7
127.32
7
199.53
Փետրվարի 6-22, 2014 Ձմեռային օլիմպիական խաղեր 2014 (թիմային) 2
73.10

2
Հունվարի 9-15, 2014 Կանադայի առաջնություն 2014 1
75.80
1
137.82
1
213.62
Դեկտեմբերի 5-8, 2013 Գրան պրիի եզրափակիչ 2013/2014 4
73.07
6
120.31
5
193.38
Նոյեմբերի 15-17, 2013 Trophée Eric Bompard 2013 2
66.07
2
124.82
2
190.89
Հոկտեմբերի 24-27, 2013 Skate Canada 2013 1
69.57
3
121.05
3
190.62
2012-2013 մրցաշրջան
Ամսաթիվ Մրցույթներ SP FS Ընդհանուր
Ապրիլի 11-14, 2013 Աշխարհի թիմային առաջնություն 2013 2
69.94
2
121.21
2
191.15
Մարտի 13-15, 2013 Աշխարհի առաջնություն 2013 2
73.61
3
130.95
3
204.56
Փետրվարի 6-11, 2013 Չորս մայրցամաքների առաջնություն 2013 1
70.44
2
128.74
1
199.18
Հունվարի 13-20, 2013 Կանադայի առաջնություն 2013 1
69.08
1
137.55
1
206.63
Դեկտեմբերի 6-9, 2012 Գրան պրիի եզրափակիչ 2012/2013 4
64.20
4
122.89
4
187.09
Նոյեմբերի 15-18, 2012 Trophée Eric Bompard 2012 2
62.28
1
124.43
2
186.71
Հոկտեմբերի 26-28, 2012 Skate Canada 2012 2
64.49
2
126.00
2
190.49
2011-2012 մրցաշրջան
Ամսաթիվ Մրցույթներ SP FS Ընդհանուր
Ապրիլի 19-22, 2012 Աշխարհի թիմային առաջնություն 2012 4
59.27
2
112.64
2
177.62
Մարտի 26 – ապրիլի 1, 2012 Աշխարհի առաջնություն 2012 5
63.69
5
121.72
5
185.41
Փետրվարի 7-12, 2012 Չորս մայրցամաքների առաջնություն 2012 8
57.53
4
114.23
4
171.76
Հունվարի 16-22, 2012 Կանադայի առաջնություն 2012 1
60.92
1
129.19
1
190.11
Դեկտեմբերի 8-11, 2011 Գրան պրիի եզրափակիչ 2011/2012 5
61.04
5
109.39
5
170.43
Նոյեմբերի 17-20, 2011 Trophée Eric Bompard 2011 2
61.06
3
115.56
3
176.62
Հոկտեմբերի 27-30, 2011 Skate Canada 2011 2
62.37
3
112.47
3
174.84
2010-2011 մրցաշրջան
Ամսաթիվ Մրցույթներ SP FS Ընդհանուր
Ապրիլի 27 – մայիսի 1, 2011 Աշխարհի առաջնություն 2011 7
58.83
7
114.20
7
173.03
Փետրվարի 15-20, 2011 Չորս մայրցամաքների առաջնություն 2011 3
59.92
2
121.87
2
181.79
Հունվարի 17-23, 2011 Կանադայի առաջնություն 2011 4
57.71
2
113.63
2
171.34
Հոկտեմբերի 28-31, 2010 Skate Canada 2010 4
54.80
4
103.73
5
158.53
Սեպտեմբերի 23-26, 2010 Nebelhorn Trophy 2010 3
51.81
3
95.63
3
147.44

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.olympic.org/pyeongchang-2018/results/en/figure-skating/athlete-profile-n3022245-eric-radford.htm
  2. Olympedia — 2006.
  3. http://www.isuresults.com/results/owg2014/owg14_TeamPairs_SP_P_Scores.pdf
  4. Duhamel and Radford’s historic throw quad salchow Արխիվացված 2018-07-07 Wayback Machine(անգլ.)
  5. 5,0 5,1 "Have courage. Be resilient. Be Olympic"(անգլ.)
  6. 6,0 6,1 Эрик Рэдфорд на olympic.ca(անգլ.)
  7. Different paths brought Duhamel, Radford to the Canadian pairs podium(անգլ.)
  8. Eric Radford and Meagan Duhamel pay tribute to late coach(անգլ.)
  9. Patrick Chan finds soul in new long program(անգլ.)
  10. 10,0 10,1 Eric Radford: Olympic figure skater, medal-winning family man. And gay.(անգլ.)
  11. Eric Radford and Meagan Duhamel win gold!(անգլ.)
  12. "Instagram post by Eric Radford"(անգլ.)
  13. ‘Skating was always there’: Eric Radford’s road to becoming the first openly gay man to win gold at the Winter Olympics(անգլ.)
  14. Once stuck in city, Radford right at home (անգլ.)
  15. «Meagan Duhamel heads to worlds for pairs championship»(չաշխատող հղում)(անգլ.)
  16. 42.Nebelhorn-Trophy 2010 — Pairs(անգլ.)
  17. Skate Canada 2010 — Pairs(անգլ.)
  18. Чемпионат четырёх континентов 2011.Пары — Короткая программа(անգլ.)
  19. Чемпионат четырёх континентов 2011. Пары — Произвольная программа (անգլ.)
  20. Чемпионат четырёх континентов 2011(անգլ.)
  21. Чемпионат мира-2011 по фигурному катанию пройдет в Москве!(անգլ.)
  22. «Фигурное катание. ЧМ. Потери и гордость Украины. Кровавая Мэган». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  23. Чемпионат мира 2011
  24. «Meagan DUHAMEL / Eric RADFORD: 2011/2012 at the International Skating Union»
  25. Skate Canada 2011
  26. Trophée Eric Bompard 2011
  27. Финал Гран-при 2011/2012
  28. «Duhamel and Radford win pairs gold in Moncton»
  29. Чемпионат четырёх континентов 2012
  30. Чемпионат мира 2012
  31. Чемпионат мира 2012. Короткая программа
  32. Чемпионат мира 2012. Произвольная программа
  33. Skate Canada 2012
  34. Trophée Eric Bompard 2012
  35. 2012-13 Grand Prix Final
  36. Duhamel and Radford defend title at 2013 Canadian Nationals
  37. Four Continents Championships 2013.Короткая программа
  38. "Duhamel and Radford seize gold at 2013 Four Continent
  39. World Championships 2013.Короткая программа
  40. World Championships 2013.Произвольная программа
  41. World Championships 2013
  42. Radford, Duhamel skate to music written as tribute to former coach
  43. Skate Canada 2013
  44. Trophee Eric Bompard 2013
  45. Final 2013-14
  46. Зимние Олимпийские игры 2014. Командный турнир, короткая программа
  47. Зимние Олимпийские игры 2014. Командный турнир, произвольная программа
  48. Зимние Олимпийские игры 2014. Личный турнир
  49. World Championships 2014. Короткая программа
  50. World Championships 2014. Произвольная программа
  51. World Championships 2014
  52. adds another pairs skating first(չաշխատող հղում)
  53. Duhamel and Radford create magic with quad Salchow
  54. Skate Canada 2014
  55. NHK Trophy 2014
  56. Grand Prix Final 2014-15. Короткая программа
  57. Grand Prix Final 2014-15. Произвольная программа
  58. Grand Prix Final 2014-15
  59. Чемпионат Канады. Пары: Дюамель — Редфорд победили, Илюшечкина — Москович — вторые.
  60. Чемпионат четырёх континентов. Пары. Дюамель и Редфорд победили, Пэн и Чжан — 2-е.
  61. Юко Кавагути и Александр Смирнов — пятые среди парников на шанхайском чемпионате мира.
  62. Командный чемпионат мира. Пары. Суй — Хань выиграли короткую программу, Дюамель — Редфорд — 2-е, Кавагути — Смирнов — 3-е.
  63. Командный чемпионат мира. Пары. Дюамель — Редфорд выиграли произвольную программу, Кавагути — Смирнов — 4-е.
  64. Autumn Classic International. Пары. Дюамель и Редфорд одержали победу.
  65. Skate Canada. Пары: Тарасова и Морозов заняли 2-е место, Базарова и Депутат — 5-е.
  66. NHK Trophy. Пары: Дюамель — Редфорд одержали победу, Базарова — Депутат — 4-е.
  67. Финал Гран-при. Пары: Столбова и Климов выиграли короткую программу, Кавагути и Смирнов — 2-е.
  68. Чемпионат Канады. Пары. Дюамель и Редфорд победили, Илюшечкина — Москович — 3-и
  69. Чемпионат мира. Пары: Дюамель — Редфорд победили, Столбова и Климов — 4-е, Волосожар и Траньков — 6-е.
  70. «Trophy. Пары: Дюамель — Редфорд победили, Астахова и Рогонов — 2-е». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  71. Skate Canada. Пары: Дюамель — Редфорд победили, Кавагути и Смирнов пятые.
  72. NHK Trophy. Пары: Дюамель и Редфорд победили, Пэн и Ян — вторые.
  73. Финал Гран-при. Пары. Тарасова и Морозов одержали победу.
  74. Чемпионат Канады. Пары. Дюамель и Редфорд победили, Илюшечкина и Москович вторые.
  75. Чемпионат четырёх континентов. Пары: Суй и Хань победили, Илюшечкина и Москович третьи.
  76. Чемпионат мира. Пары. Тарасова и Морозов завоевали бронзовые медали.
  77. У Рэдфорда диагностирована межпозвоночная грыжа.
  78. Дюамель и Редфорд больше не будут работать с Готье
  79. Meagan Duhamel and Eric Radford announced that Richard Gauthier is no longer part of their coaching team.
  80. Autumn Classic International. Пары. Джеймс и Сипре победили, Дюамель и Редфорд — вторые.
  81. Skate Canada. Пары: Дюамель и Редфорд выиграли, Савченко и Массо — вторые, Забияко и Энберт — четвёртое.
  82. https://www.sports.ru/figure-skating/1057786342.html Skate America. Пары. Савченко и Массо победили, Дюамель и Редфорд — 3-и, Забияко и Энберт — 4-е]
  83. Финал Гран-при. Пары. Савченко и Массо выиграли с мировым рекордом в произвольной, Столбова и Климов — 4-е, Тарасова и Морозов — 5-е
  84. «Instagram post by Meagan Duhamel»
  85. Чемпионат Канады. Пары. Дюамель и Редфорд победили, Илюшечкина и Москович — 4-е
  86. Олимпиада-2018. Командные соревнования. Тарасова и Морозов победили в короткой программе, Россия поднялась на 4-е место.
  87. Тигай, Лев. (2018 թ․ փետրվարի 9). «Коляда сделал «бабочку» - и золото упорхнуло в Канаду» (ռուսերեն). Советский Спорт. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
  88. Олимпиада-2018. Командный турнир. Дюамель и Редфорд стали лучшими в произвольной программе, Забияко и Энберт — 3-и
  89. «Коляда стал вторым в произвольной программе командного турнира Олимпиады-2018». Спорт-Экспресс. 2018 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  90. «Загитова заняла первое место по итогам произвольной программы». Спорт-Экспресс. 2018 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  91. Шитихин, Андрей (2018 թ․ փետրվարի 12). «Как Коляда оставил Медведеву и Загитову без золота». Спорт-Экспресс. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  92. https://www.sports.ru/figure-skating/1060168025.html Олимпиада-2018. Пары. Суй и Хань выиграли короткую программу, Тарасова и Морозов — 2-е
  93. https://www.sports.ru/figure-skating/1060200079.html Олимпиада-2018. Пары. Савченко и Массо выиграли, Тарасова и Морозов — 4-е
  94. Меган Дюамель: «Очень рады завершить карьеру олимпийской медалью»
  95. Олимпийские чемпионы Пхенчхана Дюамель и Редфорд завершили карьеру.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Ռեդֆորդ» հոդվածին։